ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայ ձյուդոյիստները Եվրոպայի պատանեկան փառատոնում մեդալներ են նվաճել

Հայ ձյուդոյիստները Եվրոպայի պատանեկան փառատոնում մեդալներ են նվաճել

Սլովակիայի Բանսկա Բիստրիցա  քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանի պատվիրակներից մեդալներ նվաճեցին ձյուդոիստները։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, հրազդանցի Վահե Աղասյանը (55 կգ քաշային կարգ) և երևանցի  Արտակ Թորոսյանը 73 (կգ) իրենց հաշվին գրանցել են չորս հաղթանակ, մեկ պարտություն, և դարձել են բրոնզե մեդալակիր: Ի դեպ, երկուսին էլ մարզում են իրենց հայրերը՝ համապատասխանաբար Կարեն Աղասյանը և Վահե Թորոսյանը։

Այսօր տատամի կելնի Գոռ Կարապետյանը (81 կգ), որն Եվրոպայի այս տարվա պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր է

 

  • Կիսվել: