շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հայ ձյուդոիստները երեք մեդալ են նվաճել Բահրեյնում

Հայ ձյուդոիստները երեք մեդալ են նվաճել Բահրեյնում

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող դպրոցականների համաշխարհային գիմնազիադայում Հայաստանը ներկայացնող ձյուդոյիստները երեք մեդալ են նվաճել։ Այսմասին հաղորդել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայկ Դարբինյանը (55 կգ) հաղթել է բոլոր մրցակիցներին և նվաճել ոսկե մեդալ։

 

Լյովա Սրապյանը (60 կգ) պարտվել է միայն եզրափակչում և արժանացել արծաթե մեդալի, իսկ Տիգրան Սարուխանյանը (73 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։

  • Կիսվել: