երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայ բռնցքամարտիկը հաղթանակով է մեկնարկել Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Հայ բռնցքամարտիկը հաղթանակով է մեկնարկել Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Հայ բռնցքամարտիկ Արմեն Մաշակարյանը հաղթանակով է մեկնարկել Իտալիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

69 կգ քաշային հայ մարզիկը 1/16-րդ եզրափակիչում մրցավարների միաձայն որոշմամբ 5:0 հաշվով հաղթել է շվեդ Պետեր Կուկին: Ընդ որում մեր մարզիկը բոլոր ռաունդներում ունեցել է հսկայական առավելություն, փոխանցում է armsport-ը։
 
Հունիսի 19-ին 1/8 եզրափակիչում Մաշակարյանը կմրցի մոդլովացի Նիկոլա Բուկսայի հետ, իսկ այսօր Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ունի 3 ներկայացուցիչ: Առավոտյան մրցահերթում ռինգ դուրս կգա 57 կգ քաշային Անժելիկա Ստեփանյանը, որի մրցակիցը կլինի իտալուհի Սիրինե Չարաբին:
 
Երեկոյան մրցահերթում մենք կունենանք միանգամից երկու ներկայացուցիչ: Ասպարեզ դուրս կգան 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանն ու 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: 

  • Կիսվել: