երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Բելգրադում

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Բելգրադում

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Բելգրադում ընթացող բռնցքամարտի A կարգի միջազգային մրցաշարում։

Մրցումների մեկնարկային օրը ռինգ է դուրս եկել 4 բռնցքամարտիկ ու բոլորն էլ հաղթանակ են տարել, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

60 կգ քաշային Արթուր Ղազարյանը հաղթել է խորվաթ Մաթյե Զեբիչին, 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը ուժեղ էր Ղազախստանի ներկայացուցիչ Տանկայ Եռասլիից, 71 կգ քաշային Զավեն Գալստյանը հաղթեց կիպրացի Ռաֆայել Պաֆիսին, 86 կգ քաշային Համլետ Հարությունյանը ուժեղ էր սերբ Վալիկո Ռազնատովիչից։

Զավեն Գալստյանն ու Նարեկ Հովհանիսյանը նաև նոկդաունի  ենթարկեցին իրենց մրցակիցներին։

Գալստյանը մենամարտի ընթացքում վնասցածք ստացավ և չի շարունակի մասնակցությունը։ Մարտի 14-ին ռինգ դուրս կգա 75 կգ քաշային Վաղթանգ Հարությունյանը։

  • Կիսվել: