երկուշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2024
Հայ բռնցքամարտիկները 4 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները 4 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները հաջող մրցելույթներ են ունեցել Վրաստանի Գորի քաղաքում կայացած Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարում և նվաճել են 11 մեդալ։

ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ոսկե մեդալ են նվաճել Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ) և Աղվան Ալեքսանյանը (80 կգ)։

Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արես Հակոբյանը (67 կգ), Գարիկ Անթանոսյանը (75 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Արեն Ասլամազյանը, Յուրա Բաբլումյանը և Հենրիկ Ճղրիկյանն արժանացել են բրոնզե մեդալի։

Հայ բռնցքամարտիկների համար սա վերջին ստուգատեսն էր Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունից առաջ։

  • Կիսվել: