կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել Սերբիայում

Հայ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել Սերբիայում

Սերբիայում անցկացված բռնցքամարտի Ա կարգի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 4 մեդալ, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

86 կգ քաշային Համլետ Հարությունյանը դարձել է արծաթե մեդալակիր։

54 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը և 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալ։

Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել մարզիչներ Ռուդիկ Մկրտչյանի և Արմեն Բաղդասարյանի գլխավորությամբ։

  • Կիսվել: