երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայ բռնցքամարտիկները 4 մեդալ են ապահովել Ռումինիայում

Հայ բռնցքամարտիկները 4 մեդալ են ապահովել Ռումինիայում

Երիտասարդ հայ բռնցքամարտիկները առնվազն 4 բրոնզե մեդալ են ապահովել Ռումինիայում ընթացող «Դռակուլա օփեն» բռնցքամարտի միջազգային մրցաշարում, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած Հայաստանի թիմի մարզիկներից կիսաեզրափակիչ են դուրս եկել 67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը, 86 կգ քաշային Նորայր Հակոբյանը, 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը և գերծանր քաշային Միսակ Տեպանյանը:

Կիսաեզրափակիչները տեղի կունենան փետրվարի 16-ին։

 

  • Կիսվել: