ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հավատում ենք, որ թիմով կարող ենք հաղթել. Մովսիսյան

Հավատում ենք, որ թիմով կարող ենք հաղթել. Մովսիսյան

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, որն այս պահին Հայաստանի ազգային հավաքականի հետ Շվեդիայում է, ՀՖՖ TV-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի հավաքականում տեղի ունեցած դրական փոփոխությունների, առաջիկա ընկերական հանդիպումից իր սպասելիքների մասին։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մեր հավաքականի ամենակարևոր փոփոխությունը հոգեբանական է, հույսն ու դուխն է փոխվել, հավատքը, հիմա հավատում ենք, որ թիմով կարանք հաղթենք՛՛

Մովսիսյանը նաև հավելել է, որ  շատ ուրախ է, որ երկար դադարից հետո կրկին տղաների հետ է։ ՛՛Եկել եմ, որ հաղթանակը նայեմ, հաջողություն տղերքին՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: