Համաշխարհային շախմատային օլիմպիադա․ 11-րդ մրցափուլ՝ ուղիղ եթեր
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Հունգարիայի թիմին։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667) սեւերով ոչ ոքի խաղաց Ռիչարդ Ռապորտի (2715), Շանթ Սարգսյանը (2649) սպիտակներով՝ Պետեր Լեկոյի (2666), Գաբրիել Սարգսյանը (2646) սեւերով՝ Սանան Սյուգիրովի (2644) հետ։
Ռոբերտ Հովհաննիսյանը (2619) սպիտակներով պարտվեց Բենջամին Գլեդուրային (2628):
Հայաստանի հավաքականն ունի 12 միավոր եւ բաժանում է 7-19-րդ տեղերը։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Մալթային (4:0), Անդորրային (3:1), Բրազիլիային (3:1), Շվեդիային (2,5:1,5), Ֆիլիպիններին (2,5:1,5), Անգլիային (2,5:1,5), պարտվել էր Չինաստանին (1,5:2,5):
Հունգարիայի հավաքականը հաղթել էր Սալվադորին (4:0), Պերուին (3,5:0,5), Ավստրիային (2,5:1,5), Իտալիային (2,5:1,5), Ուկրաինային (2,5:1,5), Լիտվային (2,5:1,5), պարտվել էր Հնդկաստանին (1:3):
Օլիմպիադայում կանցկացվի 11 մրցափուլ։