երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հաջորդ տարի Երևանում կբացվի Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլային դպրոցը

Հաջորդ տարի Երևանում կբացվի Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլային դպրոցը

Հաջորդ տարի Երևանում շահագործման կհանձնվի հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլային դպրոցը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Հաջորդ տարվա առաջին կիսամյակում մենք շահագործման կհանձնենք Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոցը, ինչը շատ ենք կարևորում: Այն կլինի Երևանի կենտրոնում` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի մոտ և կուեննա արհեստական խոտածածկ»,-ասաց նա:

Մելիքբեկյանի խոսքով` այդ դպրոցում հնարավորություն կունենան մարզավելու մոտ 200 երեխա:

  • Կիսվել: