հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հաջորդ անգամ կարդարացնեմ բոլորի սպասելիքները․ Մանվել Խաչատրյան

Հաջորդ անգամ կարդարացնեմ բոլորի սպասելիքները․ Մանվել Խաչատրյան

Մեծահասակներում առաջին մասնակցությունս էր Եվրոպայի առաջնությունում: Փորձի պակասը խանգարեց, որ ոսկե մեդալ նվաճեմ: Հաջորդ անգամ կարդարացնեմ բոլորի սպասելիքները:  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանը, որը անցած գիշեր չեմպիոնների եւ Հայաստանի թիմի հետ Ռումինիայից վերադարձավ հայրենիք:

«Շնորհակալ եմ բոլորին շնորհավորանքների համար: Դժվար էր: Առաջին անգամ էի մեծահասակներում մասնակցում Եվրոպայի առաջնության: Գնացել էի հաղթելու նպատակով, ցավոք, չստացվեց: Բավարարվեցի բրոնզե մեդալով: Հաջորդ անգամ կարդարացնեմ բոլորի սպասելիքները եւ ոսկե մեդալով կվերադառնամ:

Կիսաեզրափակիչում պարտեր դրությունում չստացվեց հնարքս, այդ պատճառով չկարողացա հաշվի մեջ առաջ անցնել: Լարվածություն այդքան չկար: Երեւի փորձի պակասն էր, որ չհաղթեցի»,- ասաց Մանվել Խաչատրյանը:

Եվրոպայի առաջնությունում 55 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մանվել Խաչատչյանը մրցեց Բուլղարիայի ներկայացուցիչ Ստեֆան Գրիգորովի հետ եւ ժամանակից շուտ գերվստահ հաղթանակ տարավ 8:0 հաշվով:

  • Կիսվել: