Գյումրիում ծափերով ու երաժշտությամբ դիմավորել են Օլիմպիական խաղերից վերադարձող մարզիկներին
Գյումրու համայնքապետարանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես են քաղաքացիները ուշ ժամի հավաքվել՝ դիմավորելու Օլիմպիական խաղերից վերադարձող մարզիկներին։
«Գյումրիում սպասում են օլիմպիականներին»,- լուսանկարներին կից՝ գրված է էջում։
Գյումրիում օլիմպիականներին դիմավորել են աղ ու հացով, ծափերով ու երաժշտությամբ։
Նշենք, որ ժամեր առաջ Փարիզից վերադարձան Օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկները։ Նրանց հանդիսավոր կերպով, ծափերով ու երաժշտությամբ դիմավորել են նաև «Զվարթնոց» օդանավակայանում։