ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Գվարդիոլան կհեռանա Մանչեսթեր Սիթիից․ ակումբն ու մարզիչը համաձայնության են եկել

Գվարդիոլան կհեռանա Մանչեսթեր Սիթիից․ ակումբն ու մարզիչը համաձայնության են եկել

Պեպ Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Topskills Sport UK-ը, փոխանցում է armsport.am-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մանչեսթերյան գրանդը և իսպանացի մասնագետը փոխադարձ համաձայնության են եկել մրցաշրջանի ավարտից հետո իրենց համագործակցությունը դադարեցնելու հարցում։

«Քաղաքայինների» նոր գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդը Էնցո Մարեսկան է, որը հունվարի 1-ին հեռացվել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Իտալացի մասնագետը քաջատեղյակ է «Մանչեսթեր Սիթիի» խաղային փիլիսոփայությանը․ նա աշխատել է ակումբի երիտասարդական թիմում, իսկ ավելի ուշ եղել է Պեպ Գվարդիոլայի օգնականը։

«Մանչեսթեր Սիթին» դեռևս բանակցություններ չի սկսել Մարեսկայի հետ, սակայն այս պահին նա համարվում է Գվարդիոլային փոխարինելու հիմնական հավակնորդը։

 

  • Կիսվել: