ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Մանչեսթեր Սիթին մերժել է Ռոդրիի տրանսֆերի վերաբերյալ Բարսելոնայի առաջին առաջարկը

Մանչեսթեր Սիթին մերժել է Ռոդրիի տրանսֆերի վերաբերյալ Բարսելոնայի առաջին առաջարկը

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» մերժել է իսպանական «Բարսելոնայի» առաջին առաջարկը կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը, գրում է armsport.am-ը:

««Մանչեսթեր Սիթին» մերժել է «Բարսելոնայի»՝ Ռոդրիի դիմաց արված մոտ 45 միլիոն եվրո արժողությամբ առաջարկը։ Անգլիական ակումբը ցանկանում է ստանալ մոտ 75 միլիոն եվրո։ «Բարսելոնան» կվերադառնա նոր առաջարկով և պահպանում է լավատեսությունը։ Ռոդրին իր հերթին արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը կատալոնացիների հետ»,- գրել է Ջեյքոբսը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանում 30-ամյա Ռոդրին անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով գոլի հեղինակ։ Նա ևս խաղ է անցկացրել Չեմպիոնների լիգայում, որտեղ արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

 

  • Կիսվել: