երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գուրգեն Մադոյանը հաղթանակով մեկնարկեց

Գուրգեն Մադոյանը հաղթանակով մեկնարկեց

Իտալիայում անցկացվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում հաղթանակով մեկնարկեց 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։

Հայաստանի ներկայացուցիչը մենամարտեց մոլդովացի Վասիլի Չեբոտարիի հետ եւ հաղթեց 5:0 հաշվով։

Ավելի վաղ մեկնարկային մենամարտերում հաղթանակներ էին տարել նաեւ 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: 

Կանանց մրցաշարում 54 կգ քաշային Տաթեւիկ Խաչատրյանը եւ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը պարտվել են եւ դուրս մնացել պայքարից։

  • Կիսվել: