երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գրետա Վարդանյանը Հայաստանի ռեկորդ է սահմանել եւ բարելավել դիրքը օլիմպիական ուղեգրի համար պայքարում

Գրետա Վարդանյանը Հայաստանի ռեկորդ է սահմանել եւ բարելավել դիրքը օլիմպիական ուղեգրի համար պայքարում

Դուբայում անցկացված պարածանրամարտի Փարիզ-2024 Պարալիմպիկ խաղերի որակավորման մրցաշարին մասնակցել է Հայաստանի ներկայացուցիչ Գրետա Վարդանյանը։

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի մամուլի ծառայությունը, հաղորդում է, այս մրցաշարին մասնակցությունը շատ կարևոր էր երկու պատճառով․ ապահովում էր մարզիկի մնալը Փարիզ -2024 ուղեգրի համար վարկանիշային աղյուսակում, մարզիկը հնարավորություն ուներ բարելավել նշված վարկանիշային աղյուսակում իր դիրքը։

Գրետա Վարդանյանի մասնակցությունը մրցաշարին հնարավորություն տվեց նրան մնալ վարկանիշային աղյուսակում և մեկ դիրքով բարելավել անձնական ցուցանիշը։

Գրետա Վարդանյանը բոլոր երեք մոտեցումները տեխնիկապես անթերի կատարեց եւ իր սպորտային կարիերայի լավագույն արդյունքը գրանցեց՝ 97 կգ , որը նաև Հայաստանի ռեկորդ է։

Գրետա Վարդանյանը Փարիզ 2024 Պարալիմպիկ Խաղերի մասնակցության հրավեր ստանալու Վարկանիշային աղյուսակում բարելավեց դիրքը մեկ քայլով 12-րդ տեղից տեղափոխվելով 11-րդ տեղ, իսկ ըստ երկրների հաշվարկի եզրափակեց լավագույն տասնյակը։

Գրետա Վարդանյանն ապահովեց Պարալիմպիկ խաղերի ուղեգիր նվաճելու ճանապարհային քարտեզով նախատեսված ևս մեկ պահանջ։

Հավաքականի աշխատանքներում ներգրավված փորձառու բրազիլացի մարզիչ Վալդեսիր Լոպես դա Սիլվան գերազանց կատարեց մարզչական կազմի կողմից վերջինիս առջև դրված խնդիրները։

Հավաքականի բժիշկները և կինեզոլոգ Գոռ Նարինջյանը գերազանց աշխատեցին և մինչ մրցումը հասցրեցին բուժել Գրետայի ուսագոտու հատվածում ստացած վնասվածքը։

Մեծ էր նաև հավաքականի գլխավոր մարզիչ Արամ Զուրաբյանի կատարած աշխատանքը, գրագետ մարզումային պլանը, սննդակարգը և թիմի կուռ աշխատանքը։

  • Կիսվել: