կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գեորգի Հարությունյանը՝ աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակում

Գեորգի Հարությունյանը՝ աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակում

Foot Mercato հրատարակությունը ներկայացրել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը:

Այս ցուցակում ընդգրկված են մինչև 21 տարեկան ֆուտբոլիստները։

Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Յոշկո Գվարդիոլը, Ջուդ Բելինգհեմը, Չավի Սիմոնսը, Ժերեմի Դոկուն և այլն

Գվարդիոլը ստացել է 33 միավոր, Բելինգհեմը՝ 31, Զաիր Էմերին՝ 30։

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կենտրոնական պաշտպան Գեորգի Հարությունյանը ևս ընդգրկվել է լավագույնների ցանկում՝ ստանալով մեկ միավոր։

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ևս ընդգրկվել է այս ցուցակում (1 միավոր)։

 

  • Կիսվել: