Գեղարվեստական մարմնամարզության ՀՀ հավաքականը ավարտել է ելույթը երիտասարդական ԵԱ-ում
Հայաստանի ներկայացուցիչներն ավարտել են պայքարը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
Տաթև Խաչատրյանը, Ինեսա Ադամյանը, Էլեն Մկրտչյանը, Ջուլիետա Ավետիսյանը, Միլենա Ասրյանը և Աննա Բադալյանը չեն կարողացել դուրս գալ առանձին վարժությունների եզրափակիչ:
Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը գրավել է նախավերջին՝ 35-րդ տեղը: