կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գառնիկ Չոլակյանը` ծանրամարտի Եվրոպայի պատանիների չեմպիոն

Գառնիկ Չոլակյանը` ծանրամարտի Եվրոպայի պատանիների չեմպիոն

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի պատանիների և մինչև 23 տարեկանների առաջնություններում Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը:

Մեր ծանրոդներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 55 կգ քաշային ծանրորդ Գառնիկ Չոլակյանը: Պատանիների առաջնությունում նա երկամարտի 230 (100+130) կգ արդյունքով գրավեց առաջին տեղը և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Գառնիկ Չոլակյանը ոսկե մեդալ նվաճեց նաև հրում վարժությունում: Մրցանակային 2-րդ տեղը գրավեց չեխ Ֆրանտիշեկ Պոլակը:

Հայաստանից հաջորդը պայքարի մեջ կմտնի Գոռ Սահակյանը: Նա հանդես կգա սեպտեմբերի 27-ին, 67 կգ քաշային կարգում, հայտնում է a1plus.am-ը:

 

  • Կիսվել: