շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը փոքր ոսկե, Սամվել Գասպարյանը՝ փոքր բրոնզե մեդալակիր

Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը փոքր ոսկե, Սամվել Գասպարյանը՝ փոքր բրոնզե մեդալակիր

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը հարթակ դուրս կգան Հայաստանի միանգամից 5 ներկայացուցիչներ: 

Առաջինը պայքարը սկսել են 109 կգ քաշային ծանրորդները. Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում են Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանն ու աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանը:

Պոկում վարժությունից հետո Կարապետյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 182 կգ կշռող ծանրաձողը, իսկ Գասպարյանը 180 կգ արդյունքով փոքր բրոնզե մեդալակիր է դարձել:

Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

  • Կիսվել: