ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ

Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ են մտել Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Կարապետյանը և Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի և եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:
 
110 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ` գլխավերևում պահելով 187 կգ ծանրաձողը։
 
Պոկում վարժությունը Սիմոն Մարտիրոսյանը ձախողեց և զրո ստացավ:

  • Կիսվել: