շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը հրաժարվեց պայքարից

Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը հրաժարվեց պայքարից

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետայնը հրաժարվել է շարունակել պայքարը Բահրեյում ընթացող աշխարհի առաջնության հրում վարժությունում, գրում է armsport.am-ը:

Հիշեցնենք՝ պոկում վարժության արդյունքներով Կարապետյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց՝ առաջին մոտեցմամբ գլխավերևում պահելով 183 կգ կշռող ծանրաձողը:
 

Կարապետյանը երկրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 188 կգ կշռող ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցման ժամանակ ցավեցրեց ուսն ու ընկավ մրցահարթակին: Բժիշկների օգնությունը ստանալուց հետո Կարապետյանը ինքնուրույն լքեց հարթակը:

 

Տեղեկացնենք նաև, որ տղամարդականց 109 կգ քաշայինների B խմբում Հայաստանի ներկայացուցիչ Պետրոս Պետրոսյանն այսօր երկամարտի 360 կգ արդյունքով 11-րդ արդյունքն է ցույց տվել: Պոկում վարժությունում Պետրոսյանը 155 կգ արդյունք է գրանցել, իսկ հրումում՝ 205 կգ:

  • Կիսվել: