երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Վիկտոր Լուկաշենկոյին (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Վիկտոր Լուկաշենկոյին (տեսանյութ)

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Վիկտոր Լուկաշենկոն: Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը․

«Բելառուսի իմ գործընկերոջ հետ շրջայց ենք կատարել Օլիմպավան մարզական համալիրում՝ ծանոթանալով հավաքների մասնակցող մարզիկների կեցության պայմաններին և մարզումներին:

Տարիների բարեկամությունն ամրապնդելով նաև սպորտում՝ ի նշան երախտիքի և օլիմպիական գաղափարների տարածման գործում ունեցած ավանդի, հանդիպման ավարտին Վիկտոր Լուկաշենկոն պարգևատրվեց ՀԱՕԿ բարձրագույն պարգևով»:

  • Կիսվել: