Գաբրիել Սարգսյանը հաղթեց Ալեքսեյ Շիրովին
Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցում է Իսպանիայի թիմի հետ եւ երեք պարտիայի ավարտից հետո հաղթում է 2:1 հաշվով։
Առաջին համար Գաբարիել Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց Ալեքսեյ Շիրովի հետ եւ հաղթանակի հասավ 49-րդ քայլին։
Մանուել Պետրոսյանը ոչ ոքի խաղաց Դավիդ Անտոն Գուիխարոյի, Ռոբերտ Հովհաննիսյանը (լուսանկարում)՝ Խայմե Սանտոս Լատասայի հետ։
Շարունակվում է Հրանտ Մելքումյանի պարտիան Ֆրանսիսկո Վալիեխո Պոնսի հետ։