չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ֆուտզալի ՉԼ․ Երևանը 4-1 հաշվով հաղթել է Թուրքիայի չեմպիոնին

Ֆուտզալի ՉԼ․ Երևանը 4-1 հաշվով հաղթել է Թուրքիայի չեմպիոնին

ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի որակավորման նախնական փուլի D խմբի երրորդ տուրի խաղում Հայաստանի չեմպիոն «Երևանը» 4-1 հաշվով հաղթել է Թուրքիայի չեմպիոն Ստամբուլի «Շիշլիին»։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հայկական թիմի կազմում աչքի են ընկել Ռաֆիկ Մելիքյանը, Արամ Սարգսյանը, Աղասի Եղիազարյանը և Գարեգին Մաշումյանը։

ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի որակավորման նախնական փուլի D խմբի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Երևանը» կարողացավ 3:2 հաշվով առավելության հասնել «Մանչեսթեր Ֆուտզալի» նկատմամբ, իսկ երկրորդ մրցափուլումում Հայաստանի չեմպիոնը 4:6 հաշվով պարտվել էր հոլանդական «Թայգերս Ռեորմունդին»։

Այսպիսով, «Երևանն» այս պահին D խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Նիդեռլանդական և անգլիական ակումբներն իրենց հանդիպումը կսկսեն քիչ անց։

Հաջորդ փուլ են դուրս գալիս խմբերում առաջին տեղը զբաղեցրած թիմերը։

  • Կիսվել: