երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի տոմսերի վաճառքը մեկնարկել է

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի տոմսերի վաճառքը մեկնարկել է

Մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի «4-ի եզրափակչի» տոմսերի վաճառքը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

 

Մրցաշարի եզրափակիչ հատվածին մասնակցելու են իսպանական «Պալմա Ֆուտզալը» և «Բարսելոնան», պորտուգալական «Բենֆիկան» ու «Սպորտինգը»։

 

Կիսաեզրափակչում մրցելու են «Բենֆիկան» ու «Պալմա Ֆուտզալը» և «Բարսելոնան» ու «Սպորտինգը»։ Խաղային օրվա տոմսերի արժեքները լինելու է 1000-3000 դրամ։ Կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 3-ին։

Երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները կայանալու են մայիսի 5-ին, իսկ այդ օրվա տոմսերն արժենալու են 1000-5000 դրամ։

Հանդիպումները կայանալու են Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել Tickets.ffa.am կայքից։

Հիշեցնենք, որ մրցաշարի գործող հաղթողը «Պալմա Ֆուտզալն» է, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերը։

  • Կիսվել: