կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆիշերի շախմատի մրցաշարին կմասնակցի նաև հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը

Ֆիշերի շախմատի մրցաշարին կմասնակցի նաև հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը

Գերմանիայի Համբուրգ քաղաքում փետրվարի 9-16-ը կանցկացվի Ֆիշերի շախմատի Freestyle Chess G.O.A.T. մրցաշարը, որին ի թիվս մի քանի այլ անվանի շախմատիստների՝ կմասնակցի նաև հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո:

Մրցաշարին կմասնակցեն նաև Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Դին Լիրենը (Չինաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Ալիռեզա Ֆիրուզան (Ֆրանսիա), Վինսենթ Կայմերը (Գերմանիա), Նոդիրբեկ Աբդուսատորովը (Ուզբեկստան) և Գուկեշ Դոմմարաջուն (Հնդկաստան):

Մրցաշարի հիմնական նորամուծությունն այն է, որ մասնակիցները կխաղան ժամանակի հսկողությամբ:

Նշենք՝ Ֆիշերի պատահական շախմատը / Ֆիշերի շախմատը (անգլ. Fischerandom Chess) շախմատի տեսակ է, որը ստեղծել է աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերը։ Կանոնները հիմնականում համընկնում են դասական շախմատի հետ, բայց խաղաքարերի սկզբնական դասավորությունն ընտրվում է պատահականության սկզբունքով՝ որոշակի սահմանափակումներով։ Փոփոխված են փոխատեղման կանոնները։

  • Կիսվել: