կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՖԻՖԱ-ն հայտնել է ակումբային նոր մրցաշարի ստեղծման մասին

ՖԻՖԱ-ն հայտնել է ակումբային նոր մրցաշարի ստեղծման մասին

ՖԻՖԱ-ն 2024 թվականից անցկացնելու է ակումբային նոր մրցաշար, որը կոչվելու է Միջմայրցամաքային գավաթ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Այդ մրցաշարին մասնակցելու են բոլոր կոնֆեդերացիաների չեմպիոնները: Եզրափակիչում Չեմպիոնների լիգայի հաղթողը հանդիպելու է փլեյ-օֆֆի հաղթողի հետ, որը որոշվելու է մնացած կոնֆեդերացիաները ներկայացնող թիմերի միջև պայքարում:

Մրցաշարի առաջին փուլը կհաստատվի կոնֆեդերացիաները ներկայացնող ակումբների հետ համաձայնության գալուց հետո: Մրցաշարի փլեյ-օֆֆը նախատեսված է անցկացնել 2024-ի դեկտեմբերին:

Հիշեցնենք, որ նախկինում Միջմայրցամաքային գավաթն անցկացվել էր 1960-2004 թվականների ընթացքում, որից հետո կազմակերպիչները փոխել էին ձևաչափը:

 

  • Կիսվել: