շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՖԻՖԱ-ն հայտնել է 2025թ․ ակումբային աշխարհի առաջնության եզրափակիչի անցկացման վայրը

ՖԻՖԱ-ն հայտնել է 2025թ․ ակումբային աշխարհի առաջնության եզրափակիչի անցկացման վայրը

2025 թվականի ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը կանցկացվի Նյու Ջերսի նահանգում գտնվող «ՄեթԼայֆ Սթեդիում» մարզադաշտում, հայտնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) մամուլի ծառայությունը:

Խաղը տեղի կունենա հուլիսի 13-ին։ Նույն մարզադաշտը կընդունի նաև 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը, որը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում:

2025 թվականի ակումբային աշխարհի առաջնության խաղերը, որը կանցկացվի նոր ձևաչափով, կընդունեն ԱՄՆ 12 մարզադաշտեր։ Հանդիպումները կանցկացվեն Ատլանտայում, Ցինցինատում, Մայամիում, Նեշվիլում, Նյու Ջերսիում, Շառլոտում, Օրլանդոյում, Լոս Անջելեսում, Ֆիլադելֆիայում, Սիեթլում և Վաշինգտոնում:

Ակումբային աշխարհի առաջնությունը կանցկացվի 2025 թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 13-ը:

  • Կիսվել: