շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՖԻՖԱ-ի թարմացված աղյուսակում Հայաստանը 99-րդն է

ՖԻՖԱ-ի թարմացված աղյուսակում Հայաստանը 99-րդն է

Հոկտեմբերի 24-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 99-րդ տեղը։

Արգենտինան պահպանել է առաջատարի դիրքերը։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Իսպանիայի հավաքականը։

Տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Արգենտինա - 1883.5
2. Ֆրանսիա - 1859.85
3. Իսպանիա - 1844.33
4. Անգլիա - 1807.83
5. Բրազիլիա - 1784.37
6. Բելգիա - 1761.27
7. Պորտուգալիա - 1752.68
8. Նիդերլանդներ - 1748.24
9. Իտալիա - 1729.4
10. Կոլումբիա - 1724.37:

  • Կիսվել: