կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքերը

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքերը

ՖԻՖԱ-ն այսօր՝ մայիսի 27-ին, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: 

Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքերը՝ մնալով 90-րդ հորիզոնականում։

Հիշեցնենք, որ ապրիլին հրապարակված աղյուսակում Հայաստանի հավաքականը բարելավել էր դիրքերը՝ 99-րդ հորիզոնականից բարձրանալով 90-րդ հորիզոնական: Այս մասին գրում է Armsport.am-ը։

Առաջատարը դարձյալ Բելգիայի հավաքականն է, որին հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան:

Նշենք, որ ապրիլ ամսվա հետ համեմատած, նոր դասակարգման աղյուսակում գրեթե փոփոխություններ չեն գրանցվել, քանի որ ազգային հավաքականների մասնակցությամբ միջազգային մրցաշարեր այս ժամանակահատվածում չեն անցկացվել։

  • Կիսվել: