ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՖԱՖ-ի անդամներն օդանավակայանում դիմավորել են հավաքականի նորեկներին

ՖԱՖ-ի անդամներն օդանավակայանում դիմավորել են հավաքականի նորեկներին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի երկրպագուների FAF շարժման (Առաջին հայկական ճակատ) անդամները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ազգային թիմի նորեկներ, ռուսական «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանին, Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Գեորգի Հարությունյանին, Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսին:

Հայաստանի հավաքականն ուկրաինացի մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ պատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին հանդիպմանը Թուրքիայի թիմի դեմ։ Հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երեւանում։

 

 

  • Կիսվել: