երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
FAF-ն ակցիա է նախատեսում Ուելսի դեմ խաղում

FAF-ն ակցիա է նախատեսում Ուելսի դեմ խաղում

Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Հայաստան-Ուելս խաղում FAF-ը ակցիա է նախատեսում, ինչի մասին իրազել է երկրպագուներին, փոխանցում է armsport.am-ը:

«Արևելյան տրիբունայի աթոռներին փակցված են թղթեր, որոնց պարզելու դեպքում ստանալու ենք հսկա գրություն, կոչ։ Խնդրում ենք խաղից առաջ՝ ֆուտբոլիստների դաշտ մտնելուն պես, թղթերը պարզել տեսանելի և բարձր, ուղիղ ձեր դիմաց՝ առանց թեքության և թափահարելու, պահել մինչև երկու թիմերի օրհներգների ավարտը, չխախտել թղթերի դասավորվածությունը, չիջեցնել ընթացքում, որպեսզի չխախտվի պատկերը»,- ասվում է ՖԱՖ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 18֊ին Հայաստան-Ուելս խաղից առաջ FAF-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Ֆրանսիայի հրապարակից (Արամ Խաչատրյանի արձանի մոտից), որը կավարտվի Հանրապետական մարզադաշտում:

Հայաստան-Ուելս խաղի մեկնարկը 18։00-ին է։

  • Կիսվել: