երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եվրոպայի թաեքվոնդոյի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա

Եվրոպայի թաեքվոնդոյի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա

Եվրոպայի թաեքվոնդոյի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան։
 
Մեդալների համար կպայքարեն Սայդալի Ալիևը (58 կգ), Նինա Ուրգանաևան (67 կգ) և Սարգիս Սարգսյանը (68 կգ)։
 
Սաիդալի Ալիևն ու Նինա Ուրգանաևան ծնվել են Դաղստանում, ռուսական մրցաշարերի բազմակի մրցանակակիրներ են, այս տարվանից սկսել են հանդես գալ Հայաստանի կազմում` Փարիզում կայանալիք 2024 թվականի օլիմպիական խաղերին մասնակցելու համար:
 
Նշենք, որ Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։

  • Կիսվել: