ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա այսօր

Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա այսօր

Այսօր՝ հուլիսի 14-ին, «Օլիմպիաստադիոն» մարզադաշտում (Բեռլին) կկայանա 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումը Իսպանիայի և Անգլիայի ազգային հավաքականների միջև։
 
Խաղը կմեկնարկի ժամը 23:00-ին և կցուցադրվի Արմենիա TV-ի և Armenia Premium-ի եթերում: Հանդիպումը կսպասարկի մրցավարական թիմը՝ ֆրանսիացի Ֆրանսուա Լետեքսիեի գլխավորությամբ։

Անգլիան եզրափակչի ճանապարհին փլեյ-օֆֆում հաղթել է Նիդեռլանդների, Շվեյցարիայի և Սլովակիայի հավաքականներին։ Իսպանիան, իր հերթին, ուժեղ է գտնվել Ֆրանսիայից, Գերմանիայից և Վրաստանից։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության գործող հաղթողն Իտալիայի հավաքականն է:

  • Կիսվել: