շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եվրոպական ակումբը հետաքրքրված է Թիկնիզյանի ծառայություններով

Եվրոպական ակումբը հետաքրքրված է Թիկնիզյանի ծառայություններով

Metaratings-ի փոխանցմամբ՝ Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» 24-ամյա պաշտպան Նաիր Թիկնիզյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել եվրոպական ակումբ։ Այս մասին հայտնում են armsport.am-ից։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի մասնակից ակումբը, որի անունը չի նշվում։

Ըստ աղբյուրի՝ այդ ակումբն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ։ «Լոկոմոտիվը» դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել։

Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ Պաշտպանը 82 խաղում դարձել է 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

  • Կիսվել: