կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
 Եվրո-2024․ Վրաստանի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Պորտուգալիային ու դուրս եկավ փլեյ-օֆֆ

Եվրո-2024․ Վրաստանի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Պորտուգալիային ու դուրս եկավ փլեյ-օֆֆ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլն ավարտվեց:

F խմբում Վրաստանը 2-0 հաշվով հաղթեց Պորտուգալիային: Առաջին րոպեներին հանդիպման հաշիվը բացեց Խվիչա Կվարացխելիան։

Երկրորդ խաղակեսում Միկաուտաձեն իրացրեց 11 մետրանոց հարվածը․ նա խփեց իր 3-րդ գոլը մրցաշարում և գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։

 

Թուրքիա-Չեխիա խաղն ավարտվեց 2-1 հաշվով։  Չեխերը հանդիպման 20-րդ րոպեից խաղում էին 10 հոգով՝ Բարակի կարմիր քարտ ստանալուց հետո։

4 միավորով զբաղեցնելով երրորդ տեղը, Վրաստանի հավաքականը, որն առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, դուրս եկավ փլեյ-օֆֆ։

Այս խմբից 1/8 եզրափակիչ անցան նաև առաջին տեղը զբաղեցրած Պորտուգալիան և երկրորդ տեղը զբաղեցրած Թուրքիան։

Չեխիայի հավաքականը մեկ միավոր վաստակեց և լքեց մրցաշարը։

  • Կիսվել: