շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Եվրո-2024. Օրվա հանդիպումը

Եվրո-2024. Օրվա հանդիպումը

Գերմանիայում ավարտին մոտեցող ֆուտբոլային Եվրո-2024-ում հուլիսի 10-ին տեղի կունենա նախավերջին հանդիպումը։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն Նիդերալնդների եւ Անգլիայի հավաքականները։

Դորտմունդում անցկացվելիք հանդիպման մրցավարական խումբը կլինի Գերմանիայից։ Գլխավոր մրցավարն է Ֆելիքս Ցվայերը։ Եզրերում կաշխատեն Շտեֆան Լուպն ու Մարկո Ախմյուլերը։

Կիսաեզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է Իսպանիան, որը 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի նկատմամբ։

Եզրափակիչը հուլիսի 14-ին է։

Եվրո-2024, կիսաեզրափակիչ

Նիդերլանդներ - Անգլիա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

  • Կիսվել: