Եվրո-2024. Մեկնարկում է 1/4 եզրափակիչը
Գերմանիայում ավարտին մոտեցող ֆուտբոլային Եվրո-2024-ում հուլիսի 5-ին մեկնարկում է քառորդ եզրափակիչը։
Իսպանիան կմրցի Գերմանիայի, Պորտուգալիան՝ Ֆրանսիայի, Անգլիան՝ Շվեյցարիայի, Նիդերլանդները՝ Թուրքիայի հետ։
Իսպանիա - Գերմանիա զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Պորտուգալիա - Ֆրանսիա դիմակայության հաղթողի հետ։
Անգլիա - Շվեյցարիա զույգի հաղթողը կհանդիպի Նիդերլանդներ - Թուրքիա զույգի հաղթողի հետ։
Եվրո-2024, քառորդ եզրափակիչ
Հուլիսի 5
Իսպանիա - Գերմանիա՝ 20:00 (Երեւանի ժամանակ)
Պորտուգալիա - Ֆրանսիա՝ 23:00
Հուլիսի 6
Անգլիա - Շվեյցարիա՝ 20:00
Նիդերլանդներ - Թուրքիա՝ 23:00