չորեքշաբթի, հուլիս 24
24 / 7 / 2024
Եվրո-2024․ Իսպանիայի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Խորվաթիային

Եվրո-2024․ Իսպանիայի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Խորվաթիային

Եվրո-202-ի 1-ին տուրում B խմբում հանդիպել էին Իսպանիայի և Խորվաթիայի հավաքականները։ Իսպանացիները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։

29-րդ րոպեին Ռուիսի փոխանցումից հետո հաշիվը բացեց Ալվարո Մորատան։ 3 րոպե անց Պեդրիի փոխանցումից հետո Ռուիսը կրկնապատկեց հաշիվը։ Իսկ առաջին կեսին ավելացված 2-րդ րոպեին Յամալի փոխանցումից հետո աչքի ընկավ Կարվախալը։

80-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում Ռոդրին խախտեց խաղի կանոնները, մրցավարը նշանակեց 11-մետրանոց, գնդակին մոտեցած Պետկովիչի հարվածից հետո Սիմոնը հետ մղեց գնդակը, բայց այն նորից հայտնվեց Պետկովիչի մոտ, որն այս անգամ գրավեց մրցակցի դարպասը, հանդիպման գլխավոր մրցավարը սակայն VAR-ին դիմելուց հետո արձանագրեց խաղից դուրս վիճակ։

Խմբի մյուս խաղում կհանդիպեն Իտալիան և Ալբանիան։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին, գրում է armsport.am-ը:

  • Կիսվել: