կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Եվրո-2024․ Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց Ավստրիային

Եվրո-2024․ Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց Ավստրիային

Երեկ Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի շրջանակում կայացավ Ավստրիա-Ֆրանսիա հանդիպումը, որն ավարտվեց Դիդյե Դեշամի թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։

Խաղի 38-րդ րոպեին ավստրիացիների պաշտպան Վոբերը դարձավ ինքնագոլի հեղինակ՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը։

Նշենք, որ Անտուան Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականի կազմում այսօր անցկացրեց 130-րդ հանդիպումը։

Հաջորդ տուրում Ֆրանսիայի հավաքականը կհանդիպի Նիդեռլանդների հետ, իսկ Ավստրիան՝ Լեհաստանի։

  • Կիսվել: