շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Եվրո-2024. Ֆրանսիան կիսաեզրափակչում է

Եվրո-2024. Ֆրանսիան կիսաեզրափակչում է

Այսօր կայացավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի երկրորդ խաղը, որում հանդիպեցին Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները։

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։

Թիմերը հաղթողին որոշեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի հաջողակ գտնվեցին Դեշամի սաները (5-3)։

Այսպիսով՝ կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը կհանդիպի Իսպանիայի ընտրանու հետ, որն այսօր հաղթեց մրցաշարի տանտերերի՝ Գերմանիայի թիմին (2-1):

Աղբյուր  ArmSport.am

  • Կիսվել: