երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եթե նա որոշել է երկու խաղ բաց թողել, ուրեմն կտրուկ պատճառ ունի․ Փաչաջյանը՝ Մխիթարյանի մասին

Եթե նա որոշել է երկու խաղ բաց թողել, ուրեմն կտրուկ պատճառ ունի․ Փաչաջյանը՝ Մխիթարյանի մասին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Փաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Ազգերի լիգայի շրջանակում առաջիկա խաղերին թիմին չմիանալու որոշմանը։

 

«Հենոյին մոտ 15 տարի ճանաչում եմ, չեմ ուզում հերթով նշել նրա նվաճումները որպես մարզիկ և որն ավելի կարևոր է, նրա որակները որպես մարդ!! Ինքը էնքան արած ունի, որ հաստատ վաստակել է իրավունք ինչ-որ պահի մի փոքր ավել հանգստանալ… Եթե նա որոշել է երկու խաղ բաց թողել, ուրեմն կտրուկ պատճառ ունի! Վստահ եմ դեռ շատ երկար ենք նրա գեղեցիկ խաղին ականատես լինելու թե Հավաքականում, թե ակումբում»,- գրել է Փաչաջյանը:

  • Կիսվել: