չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Եթե խնդիր ունեն «Արարատ» բառի հետ, թող ակումբն անվանափոխեն «Արագած», բայց կորտերը մնան. թենիսի չեմպիոն

Եթե խնդիր ունեն «Արարատ» բառի հետ, թող ակումբն անվանափոխեն «Արագած», բայց կորտերը մնան. թենիսի չեմպիոն

Մեկ կորտի համար գրունտի կառուցումը 20 հազար դոլար է. Օղակաձեւ զբոսայգուց 5 կորտ ուզում են տեղափոխել, արդյոք պետությունը 100 հազար դոլար տրամադրելու՞ է նոր կորտեր կառուցելու համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց 1990-1991 թվականներին Հայաստանի թենիսի չեմպիոն Աստղիկ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն բանին, որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածը հանրային գերակա շահ ճանաչել եւ քանդել այնտեղ գտնվող թենիսի կորտերը:

Հովհաննիսյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Եվ որտե՞ղ է կառուցվելու, Երեւանի կենտրոնում տարածք չկա, կարող է Նուբարաշենո՞ւմ կառուցվի, որը ձեռք չի տալիս, եւ չեմ համարում, որ դա ճիշտ կլինի՛՛:

Մաքսիմալ, ինչի հետ մենք կարող ենք համաձայն լինել, եթե իրենք խնդիր ունեն ՛՛Արարատ՛՛ բառի հետ կապված, թող անվանափոխեն, բայց կորտերը մնան իրենց տեղում: Ես որքան հասկանում եմ՝ մեր կառավարությունը Արարատ բառի հետ կապված խնդիր է տեսնում: Թող լինի ՛՛Արագած՛՛, բայց կորտերը մնան իրնց տեղում՛՛:

  • Կիսվել: