կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Եթե չխանգարեին, Արասը որ Արմեն Մելիքբեկյանի տանն էլ դներ իր թեկնածությունը, կհաղթեր»․ Ռուբեն Հայրաապետյանը՝ ՀՖՖ նախագահի ընտրությունների մասին

«Եթե չխանգարեին, Արասը որ Արմեն Մելիքբեկյանի տանն էլ դներ իր թեկնածությունը, կհաղթեր»․ Ռուբեն Հայրաապետյանը՝ ՀՖՖ նախագահի ընտրությունների մասին

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ վերստին դարձավ գործող նախագահ, նախկին լրագրող Արմեն Մելիքբեկյանը: Նրա հակառակորդ Արաս Օզբիլիսի օգտին քվեարկեց ընդամենը 3 ակումբ: «Շիրակ» և «Նոա» ակումբները չմասնակցեցին քվեարկությանը, և 22 կողմ ձայներով Մելիքբեկյանը վերարտադրվեց իր պաշտոնում:

Քվեարկությունից հետո, ի պատասխան լրագրողների խնդրանքի՝ մեկնաբանել ընտրության արդյունքները, Արաս Օզբիլիսին առաջադրած «Ուրարտու» ակումբի նախագահ Ջևան Չելոյանցն ասել էր՝ «ես կրկես չեմ մեկնաբանում»:

168.am-ը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին խնդրել է մեկնաբանել «Ուրարտու»-ի նախագահի հայտարարությունը:

«Ինչո՞ւ չի մեկնաբանում: Իր սարքած ցիրկն էր, ինքն էլ կլոունն էր: Չելոյանցը սարքեց, իր այդ քայլերով Արմեն Մելիքբեկյանի ապօրինի ընտրությունը լեգիտիմացրեց: Ուղղակի ափսոս էր Արասը, որ մտավ այդ խաղի մեջ: Ես Արաս Օզբիլիսին՝ թե՛ որպես մարդ, թե՛ որպես ֆուտբոլիստ, բարձր եմ գնահատում ու շատ սիրում եմ նրան: Չելոյանցը եթե չմիջամտեր, չխանգարեր, Արասը որ Արմեն Մելիքբեկյանի տանն էլ դներ իր թեկնածությունը, կրկին կհաղթեր նրա նման ոչնչությանը: Այս ամենի մեղավորն ու կազմակերպիչը եղել է Չելոյանցը: Սա նրա սարքած խաղն էր Արասի ու հայկական ֆուտբոլի դեմ»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Շարունակությունը՝ սկզբնաաղբյուր կայքում

 

  • Կիսվել: