շաբաթ, սեպտեմբեր 21
21 / 9 / 2024
Եթե արդարությունը չվերականգնվեց, գնալու ենք հաջորդ քայլերով․ Արթուր Ալեքսանյանի մարզիչ

Եթե արդարությունը չվերականգնվեց, գնալու ենք հաջորդ քայլերով․ Արթուր Ալեքսանյանի մարզիչ

Օլիմպիական խաղերի Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ Երևան։ Լրագրողների հետ զրույցում Արթուր Ալեքսանյանի մարզիչն ու հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը խոսեց եզրափակիչ գոտեմարտի բողոքարկման ընթացքի, մրցավարից դժգոհության մասին։

Նա նշեց, որ նման նախադեպ եղել է՝ և օլիմպիական խաղերին, և աշխարհի առաջնություններին, տարբեր սպորտաձևերից։

«եթե մենք մենակ չմնանք, իմաստ ունի բողոքարկելը»,- ասաց նա։

Ալեքսանյանը նշեց, որ պահանջվում է հիմնավորել տեսանյութով ու նկարներով օրենքի կետերով հիմնավորել ասածները, որից հետո որոշում կկայացվի։

«Եթե իրենց որոշումը չբավարարեց, արդարությունը նորից չվերականգնվեց, գնալու ենք հաջորդական քայլերով, սպորտային իրավաբան ենք գտնելու»,- նշեց մարզիչը։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում: 2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել է ՕԽ բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ և 1:4 հաշվով զիջել է մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի:

  • Կիսվել: