կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եթե 10-15 տիտղոսի հասնեմ, ապա կարող եմ ասել, որ փառահեղ կարիերա եմ ունեցել․ Թիկնիզյան

Եթե 10-15 տիտղոսի հասնեմ, ապա կարող եմ ասել, որ փառահեղ կարիերա եմ ունեցել․ Թիկնիզյան

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Матч ТВ» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է իր հետագա կարիերայի մասին:

«Ցանկացած մարզիկի բնորոշում են նվաճած տիտղոսները: Առայժմ ես մեկ տիտղոս ունեմ՝ Ռուսաստանի սուպերգավաթը, որը նվաճել եմ ԲԿՄԱ-ի կազմում՝ չնայած ոչ մի րոպե խաղադաշտում չեմ անցկացրել: Եթե 30-35 տարեկանում 10-15 տիտղոս ունենամ, ապա կարող եմ հանգիստ նստել և ասել, որ փառահեղ կարիերա եմ ունեցել»,- նշել է 24-ամյա ֆուտբոլիստը:

Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

  • Կիսվել: