չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ես երկրպագուներից ներողություն եմ խնդրում, որ նման բարդ դրության մեջ ենք հայտնվել. Վինիսիուս

Ես երկրպագուներից ներողություն եմ խնդրում, որ նման բարդ դրության մեջ ենք հայտնվել. Վինիսիուս

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը մեկնաբանել է թիմի անհաջողություններն ԱԱ-2026-ի ընտրական փուլում:

Բրազիլացիները 8 խաղում ընդամենը 3 հաղթանակ են տարել և 10 միավոր վաստակել, իսկ սեպտեմբերի 10-ին 0-1 հաշվով պարտվել էին Պարագվայի հավաքականին:

«Ես գիտեմ, որ կարող եմ օգնել Բրազիլիայի հավաքականին: Երբեմն դժվար է, որովհետև, եթե չկա վստահություն, չկան նաև գոլեր: Ես երկրպագուներից ներողություն եմ խնդրում, որ նման բարդ դրության մեջ ենք հայտնվել: Հաղթանակները մեզ հանգստություն կբերեն»,- Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Globo Esporte-ն:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման փուլի 8-րդ տուրից հետո բրազիլացիները 10 միավորով 5-րդ տեղում են։ Բրազիլիայի հավաքականում անցկացրած 35 խաղում Վինիսիուսը խփել է 5 գոլ:

  • Կիսվել: