երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ես այսօր իմ թիմին գրեթե չճանաչեցի․ պարտության ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա. Պետրակով

Ես այսօր իմ թիմին գրեթե չճանաչեցի․ պարտության ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա. Պետրակով

Ես այսօր իմ թիմին գրեթե չճանաչեցի: Պարտության ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Ամոթ էր այս պարտության համար:

Այս մասին Սկոպյեյում հետխաղաղային մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը՝ մեկնաբանելով Հյուսիսային Մակեդոնիայից կրած 0:2 հաշվով պարտությունը Ազգերի լիգայի երկրորդ տուրում։ Երկրորդ խաղակեսը Հյուսիսային Մակեդոնիայի թիմն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։

«Ես այսօր չճանաչեցի իմ թիմին: Այս օրերի ընթացքում մենք ինչ էլ որ արել ենք, ամեն ինչ նորմալ էր: Թե ինչ տեղի ունեցավ, չեմ կարող ասել: Նրանց ասացի, որ գլուխները չկախեն: Վերադառնան իրենց ակումբները եւ շարունակեն իրենց մարզումները: Յուրաքանչյուր սեւ գծից հետո, գալիս է սպիտակը:

Այն առաջադրանքները, որոնք տվել էի, թիմը չկարողացավ կատարել: Չհասկացա՝ ինչու այսպես ստացվեց: Դեռ կվերլուծենք եւ կհասկանանք, թե ինչու այսպես եղավ: Ես վերջին օրերին նրանց աչքերում կրակ էի տեսնում: Այսօր իմ թիմին գրեթե չճանաչեցի:

Ես համաձայն եմ, որ մենք ամոթով ենք վերադառնում: Ինձ համար ամոթալի է խաղի համար: Ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Սա իմ պարտությունն է: Լատվիայի խաղից հետո խնդրեցի, որ ֆուտբոլիստներին շատ չգովաբանեն, այժմ էլ խնդրում եմ՝ շատ չքննադատել:

Պարտությունը խոսում է այն մասին, որ թիմը ոչ ստաբիլ է: Արդեն ժամանակն է ռոտացիայի: Մենք չունենք ուրիշ ֆուտբոլիստներ, որ փոխեինք:

Մենք Մակեդոնիային հանդիպելու ենք հոկտեմբերի 13-ին: Եթե իմ ֆուտբոլիստների մեջ կա տղամարդկային պատիվ, ես կհասնեմ նրան, որ մենք պետք է ռեւանշ վերցնենք:

Ռանոսն իր ակումբում խաղային պրակտիկա չի ստանում, նույնը եւ Սեւիկյանը,  Վահան Բիչախչյանը եւ Արթուր Սերոբյանը դուրս եկան փոխարինման, բայց ոչ ստաբիլ խաղ գնաց: Ես չգիտեմ, թե ինչով էր պայմանավորված այս վիճակը: Էյֆորիա կար: Ես նրանց պարբերաբար ասացի՝ տղաներ բավական է ուրախանանք: Լրագրողների խնդրեցի՝ շատ չխոսել նախորդ հաղթանակի մասին: Կքննարկենք եւ կհասկանանք»,- ասաց Ալեքսանդր Պետրակովը:

Հոկտեմների 10-ին Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի երրորդ տուրում կհյուրընկալվի Ֆարերյան կղզիներին, իսկ 3 օր անց Երեւանում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։

  • Կիսվել: