հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Էրիկ Վարդանյանը նշանակվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նոր սպորտային տնօրեն

Էրիկ Վարդանյանը նշանակվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նոր սպորտային տնօրեն

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նոր սպորտային տնօրեն է նշանակվել ակումբի նախկին ֆուտբոլիստ և սան Էրիկ Վարդանյանը՝ փոխարինելով Դմիտրի Կուդրյաշովին։

Էրիկը նախկինում համարվում էր ակումբի սկաուտ-վերլուծաբանը, իսկ ակումբին միացել էր 2022 թվականի դեկտեմբերին։

Դմիտրի Կուդրյաշովը վերադարձել է թիմի մարզչական անձնակազմ, իսկ Միխայիլ Գալայդիչը դարձել է ակումբի նոր սկաուտ-վերլուծաբանը։ 

  • Կիսվել: